Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեև աղմուկի անթույլատրելի մակարդակի հետ կապված խնդիրը հաճախ մարդու իրավունքների դիտանկյունից քննարկման առարկա չի դառնում, այն ուղղակի ազդեցություն ունի մարդու հիմնարար իրավունքների վրա». ՄԻՊ

Ապրիլ 23,2025 20:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ ապրիլի 23-ին Ազգային ժողովում անցկացվել է քննարկում՝ հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման առնչությամբ։

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ, ՄԻՊ աշխատակազմի և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ներկայացվել են նախագծային կարգավորումներ, որոնց առնչությամբ կողմերը ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ:

Պաշտպանն իր ելույթում նշել է, որ այս քննարկումը դեռևս մարտի 21-ին տեղի ունեցած «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ. Օրենսդրական լուծումներ» թեմայով  խորհրդարանական լսումների շարունակությունն է:

«Թեև աղմուկի անթույլատրելի մակարդակի հետ կապված խնդիրը հաճախ մարդու իրավունքների դիտանկյունից քննարկման առարկա չի դառնում, այն ուղղակի ազդեցություն ունի մարդու հիմնարար իրավունքների վրա՝ ինչպես անձի առողջության պահպանման իրավունքի, այնպես էլ՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության և վատ վերաբերմունքի դրսևորման տեսանկյունից։  Վերահաստատում եմ՝ անհրաժեշտ է այս ոլորտի վերաբերյալ ունենալ համապարփակ օրենսդրություն, որը ամբողջապես կվերափոխի ոլորտը»,- ասել է Պաշտպանը։

Պաշտպանը կարևորել է այս ուղղությամբ բոլորի ջանքերի մեկտեղումը՝ պատշաճ արդյունքի հասնելու նպատակով։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930