Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա մենք ինքնասպանության վիճակի մեջ ենք, գրեթե սատկել ենք, գուցե՝ մեռել ենք»․ Հրանտ Մարգարյան

Ապրիլ 23,2025 19:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Զիջումը երբեք չի կարող քաղաքականություն լինել։ Զիջումը, երբ շարունակական քաղաքականություն է լինում՝ վերջանում է ինքնասպանությամբ»,- Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՅԴ-ի երիտասարդական կառույցի կազմակերպած ջահերով երթից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

Նա նկատում է, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին՝ ՀՅԴ-ն դեմ էր եւ ոչ այն պատճառով, որ առհասարակ դեմ են զիջումներին, այլ կարծում են, որ զիջումները պետք է լինեն երկկողմանի, համաչափ։

«Հիմա մենք ինքնասպանության վիճակի մեջ ենք, գրեթե սատկել ենք, գուցե՝ մեռել ենք»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։

Հրանտ Մարգարյանը բնական է համարում ընդդիմությունից հասարակության դժգոհությունը, քանի որ խոստացել են իշխանությանը հեռացնել եւ չի հաջողվել դա անել մինչ օրս։ Բայց վստահեցնում է՝ «Մի գեղեցիկ առավոտ կարթնանաք եւ կտեսնենք, որ վերջնարդյունքը գրանցված է»։

Ինչ վերաբերվում է Ցեղասպանության ժխտումը քրեականացնելը խստացնող նախագիծ շուրջ տեղի ունեցածին էլ, նա համարում է հետեւանք նրա, որ կասկածի, քննության տակ է առնվում Ցեղասպանության հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930