Լրահոս
Օրվա լրահոսը

Լիդա Առուշանյանը Նիկոլ Փաշինյանի համար երկտող է թողել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծաղիկների տակ

Ապրիլ 23,2025 19:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանն այսօր, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՅԴ-ի երիտասարդական կառույցի կազմակերպած ջահերով երթից առաջ, լրագրողների հետ զրույցում, արցախցիներին կոչ արեց միասնական լինել համատեղ պայքարել ՀՀ գործող իշխանության ուրացման քաղաքականության դեմ։ Նա հորդորում է մարդկանց՝ դուրս գալ փողոց եւ վաղը՝ համատեղ ջանքերով թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանն այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հայոց Ցեղասպանությունը մոռանալու պատրաստակամություն հայտնած Նիկոլ Փաշինյանին զգուշացնում է՝ գրություն է դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի ծաղիկների տակ՝ «վերցրու՝ կարդա» նաեւ ասում է՝ եթե ՀՀ իշխանությունը չփոխի իր քաղաքականությունը, «վաղը մի արցախցի պապիկ խնձորի փոխարեն նռնակ է նետելու» իշխանավորների վրա։

Զոհվածի մայրը խոսք ունի նաեւ ուրացումը լուռ ընդունող մտավորականներին․ «Հիշեք Թաքսիմ հրապարակը, 1915 թվականի հունիսի 15-ը»։ Այդ օրը երիտթուրքական կառավարությունը Ստամբուլի հրապարակում կախաղան բարձրացրեց 250 հայ մտավորականների։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930