Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Ապրիլ 23,2025 20:11

Ապրիլի 22-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ստանալով օպերատիվ տվյալներ, տնտեսական ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկել են կալանավորված անձ Ս. Հ.-ի անվամբ ներկայացված սառնարանը:

Արդյունքում՝ սառնարանի վերևի հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 14 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 8 լար և 1 լիցքավորիչ, 3 wi-fi սարք, 2 բաժանորդային քարտ և բջջային հեռախոսի 4 պաշտպանիչ:

Նախապատրաստվում են նյութեր:

Քրեակատարողական ծառայությունը հորդորում է պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930