Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդի և բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն առնչվող հարցեր

Ապրիլ 23,2025 18:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։

Հանդիպմանը տիար Յակուբյանը, նշեց, որ ավանդույթ է դարձել ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակի կողմից կազմակերպվող բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչների ամենամյա այցը Հայաստան, որի նպատակն է ի մոտո ծանոթանալ և Բրազիլիայի լայն հասարակությանը հաղորդ դարձնել հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակույթին ժառանգությանը և երկրում տիրող իրավիճակին։

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակին նման նախաձեռնության համար՝ կարևորելով օտարերկրյա լարատվական հարթակներում Հայաստանի անվտանգային խնդիրների, Արցախի բռնազավթման, արցախահայերի արդար իրավունքների, Բաքվում պահվող գերիների և հայկական հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման մասին ճշմարտության բարձրաձայնումն ու միաջզգային հանրության իրազեկումը։

Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն ու ազգապահպան առաքելությանը, Եկեղեցու կողմից արցախահայությանը ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերին, ինչպես նաև միջեկեղեցական փոխհարաբերություններին առնչվող հարցեր։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930