Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարություն և վերադարձի իրավունք ենք պահանջում». Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Սիրիայում բողոքի ցույց է իրականացվել

Ապրիլ 23,2025 18:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ մեծագույն ոճիր է իրականացվել՝ ցեղասպանություն: Ապրիլի 24-ին ընդառաջ, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ «Ժողովրդավար հայ երիտասարդության շարժումը» Սիրիայի Ղամըշլը քաղաքում գտնվող «Միացյալ ազգերի կազմակերպության բարձրագույն խորհրդի» շենքի առջև բողոքի ակցիա է իրականացրել:

Ակցիան ուղեկցվել է «Մենք չենք մոռանում ապրիլի 24-ը և չենք ներում», «Մենք պահանջում ենք ցեղասպանության ընդունում», «Մենք պահանջում ենք արդարություն և վերադարձի իրավունք», «Մեր վերքերը ոչ թե ժամանակով, այլ արդարությամբ կբուժվեն», «Մեկուկես միլիոն մարդ սպասում է արդարությանը, ո՞ւր է արդարությունը» պաստառներով և ցեղասպանությունը պատկերող նկարներով:

Շարժման անունից ելույթ է ունեցել համանախագահ Լուսնյակ Քավորյանը. «Օսմանցիները սրանից 110 տարի առաջ ցեղասպանության ենթարկելով փորձեցին ջնջել մեր ինքնությունն ու ոչնչացնել մեր ժողովրդին, սակայն հաջողել չկարողացան, քանի որ մնացինք այստեղ և պայքարեցինք:

Այդ կոտորածը շարունակում է բնակվել մեր սրտերում, մեր մտքերի մեջ: Այսօրվա հիշատակումը կրկնությունն է այն բանի, որ մենք երբեք չենք հրաժարվելու մեր դատից և իրավունքներից:

Մեր վճռականության դեմ ձեր դաշինքներն ու ծրագրերն անպայման մնալու են անարդյունք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930