«Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էի՝ հետևելու պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Մարզպետ Արգիշտի Մեխակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի համայնքապետերի և նախարարության այլ պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել ենք մի շարք աշխատանքների կատարման ընթացքը:
Առաջին կանգառը Արաքս համայնքի Ջրառատ, Լուսագյուղ, Գրիբոյեդով, Առատաշեն բնակավայրերն էին:
Ջրառատում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է մշակույթի տունը: Այն ամբողջությամբ արդեն պատրաստ է շահագործման:
Կարդացեք նաև
Այնուհետև դիտարկել ենք Ջրառատ-Լուսագյուղ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են, ինչպես նաևԳրիբոյեդով բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատման և մայթերի կառուցման աշխատանքները:
Ոլորտային պատասխանատուների հետ տեղում քննարկել ենք արդեն իսկ իրականացված աշխատանքները:
Հանձնարարել եմ հետևել աշխատանքների կատարման որակին և ժամկետների պահպանմանը։
Հաջորդ կանգառն Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզն էր, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, որոնք այս պահին էլ ակտիվ ընթացքի մեջ են:
Այցելեցի Մեծամոր համայնքի Տարոնիկ, Մրգաշատ, Ալաշկերտ և Շենավան բնակավայրեր: Տարոնիկում մասնակցեցի սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի բացման արարողությանը:
Տարոնիկցի երեխաներն արդեն կարող են հաճախել ամբողջովին նոր, լուսավոր ու հարմարավետ մանկապարտեզ:
Արմավիր համայնքում էլ հետևեցի պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին»:
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան