Լրահոս
Օրվա լրահոսը

Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար

Ապրիլ 23,2025 15:47

Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։

«Արմաթ»-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է։ Հիմնադրամի աջակցությամբ լաբորատորիան համալրվել է ռոբոտաշինության նոր հավաքածուներով, իրականացվել է նաև համակարգիչների ուժեղացում, սարքավորումների վերանորոգում՝ հնարավորություն տալով տեղի աշակերտներին սովորելու ծրագրավորում, եռաչափ մոդելավորում և ռոբոտաշինություն։

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկության միությունը դիմել էր «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին, որպեսզի նյութատեխնիկական միջոցներով ապահովեինք 3 դպրոցներ։ Ընտրել ենք հենց այս դպրոցները, քանի որ այս տարածաշրջանում շատ քիչ են խմբակները, որտեղ կարող են հաճախել տեղի երեխաները»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը առաջին իսկ դիմելուց հետո կանգնեց մեր կողքին և ժամանակակից տեխնիկայով համալրեց մեր «Արմաթ» լաբորատորիան. դա մեզ շատ մրցույթներին մասնակցելու հնարավորություն տվեց։ Շնորհակալ ենք իրենց, որովհետև այսօր մենք շատ լավ գիտենք այդպիսի  սարքավորումների նշանակությունը՝ որպես սահմանամերձ գոտի»,- նշել է Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկուշ Ալեքսանյանը։

Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930