«Արդյունքները տարբեր էին, ծանրամարտի հավաքականը կարծում եմ՝ բավական հաջող ելույթ ունեցավ։ Կուզեմ նաեւ ընդգծել մեր կանանց ակտիվ մասնակցությունը։ Իհարկե, ունեինք նաեւ որոշակի դրվագներ, այդ թվում՝ մրցավարության հետ կապված։ Բայց ես կուզեմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզիկներին իրենց մրցելույթների ու հաջողությունների համար»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ պլանավորել են որոշ ֆեդերացիաների հետ քննարկումներ ունենալ, վերլուծել արդյունքները եւ հասկանալ, թե ինչ փոփոխությունների կարիք կա։
Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի պարտությանը՝ նախարարն ասաց․ «Ես կարծում եմ, որ Արթուր Ալեքսանյանը մեր այն մարզիկներից է, որը բավականին մեծ ներդրում եւ նվաճում ունի։ Սպորտն այնպիսի բան է, որ մարզավիճակը եւ վնասվածքները կարող են տարբեր հանգամանքներ առաջ բերել։ Ես չեմ կարծում, որ մարզիկների նկատմամբ մեր վերաբերմունքը դրանով պետք է պայմանավորենք։ Նա շատ մեծ մարզիկ է, շատ մեծ նվաճումներ է ունեցել, եւ պետության աջակցությունն էլ իր կողքին է ցանկացած պահի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ