Լրահոս
Օրվա լրահոսը

Այ, թե ինչո՞ւ է Իշխան Սաղաթելյանի ամեն խոսք և դահլիճ մտնելը նման ջղագրգիռ արձագանք ստանում, հարցրեք ՔՊ-ականներին․ Քրիստինե Վարդանյան

Ապրիլ 23,2025 13:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ծառը ճանաչվում է իր պտուղներից։ Դաշնակցությանը չի թվում, ոչ էլ իշխան Սաղաթելյանն է հայտարարել․ ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ձեր աչքի առաջ»,-հարցին՝ ինչո՞ւ է Դաշնակցությանը թվում, որ Ցեղասպանության ճանաչման հարցով մտահոգված եք միայն դուք, մնացածը ոչ մի բանով չեն հետաքրքրվում, քանի որ Իշխան Սաղաթելյանը, ամիսներով աշխատանքի չգալով՝ երեկ եկել է ԱԺ, որից հետո լարվածություն է առաջացել, ճեպազրույցի ժամանակ այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա հիշեցրեց՝ երեկ ԱԺ-ում քննարկվում էր հայտարարագրերի ժամկետի երկարաձգումը,  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ նաև անակնկալ կերպով, հենց այդպես էլ նախատեսված էր, որ մենք ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծով ենք հանդես գալու:

Այնուհետև ասաց․ «Թե ինչու այդպիսի արձագանք եղավ, անկեղծ եմ ասում, դա ինձ էլ է հետաքրքիր։ Ի վերջո ո՞րն էր այդ արձագանքի իմաստը և ինչու են այդքան ջղագրգիռ արձագանքում։ Ես չեմ կարծում, որ Ցեղասպանության թեման հետաքրքրում է միայն Դաշնակցությանը․ Դաշնակցությունը երբեք այդպիսի պնդում չի արել, ճիշտ հակառակը՝ ես կարծում եմ, որ ցեղասպանության թեման Հայաստանում մի քանի քաղաքական գործչի չի հետաքրքրում միայն, հանրությանը, քաղաքական ուժերին և գործիչներին հետաքրքրում է։ Երեկվա՝ այդ օրինագծի հանրային արձագանքները և քաղաքական շրջանակների արձագանքները դրա մասին են վկայում։

Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանի մասին Ձեր պնդումներին, գիտեք, նախ նա գալիս է և այստեղ է ներկա լինում։ Այ, թե ինչու է ամեն անգամ նրա՝ դահլիճ մտնելը կամ որևէ արտահայտություն նման ջղագրգիռ արձագանք ստանում, հարցրեք ՔՊ-ի ներկայացուցիչներին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930