Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանությունը հաստատված է հենց թուրքական տրիբունաների 1919-21թթ. դատական ակտերով»

Ապրիլ 23,2025 13:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Շուրջ 3 տարի առաջ քաղաքացիական նախաձեռնությամբ Ազգային ժողով էր ներկայացվել «ՀայաՔվե» շարժման կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որին կողմ էին քվեարկել պահանջված շեմը գերազանցող առնվազն 58 հազար քաղաքացի: Ինչպես հայտնի է՝ օրինագիծը չընդգրկվեց օրակարգ: Այն վերաբերում էր Արցախի անկախության դեմ ուղղված արարքներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելուն:

Մասնավորապես, առաջարկվում էր քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանությունը ժխտելը կամ որևէ կերպ դրա վտանգավորությունը նսեմացնելը: Այս նորմի անհրաժեշտությունը հակադարձողները պնդել և պնդում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված է քրեական պատասխանատվություն ընդհանրապես ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելու համար, հընթացս ընդգծվում է, որ դա վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը:

Հիշյալ օրինագծին կից հիմնավորումներից զատ, անդրադառնանք նաև միջազգային փորձին: Այսպես, բազում, այդ թվում՝ ԵՄ պետություններ (Գերմանիան, Բելգիան, Ավստրիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Լեհաստանը, Սլովենիան, Կանադան, Իսրայելը և այլն) միաժամանակ ընդհանուր քրեական պատասխանատվություն են սահմանել ցեղասպանությունը և հատուկ՝ Հոլոքոստը հրապարակայնորեն հերքելու համար: Հավելենք, որ Սլովակիայում նաև հատուկ քրեական պատասխանատվություն է սահմանվել Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելու համար:

Ինչ վերաբերում է Փերինչեքի գործին, ապա ՄԻԵԴ-ը ոչ թե ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը, այլ արձանագրել է, որ առանց կոնկրետ մեղադրական դատական ակտի, իրավաչափ չէ սահմանափակել խոսքի ազատությունը: Ի դեպ, նույն պատճառաբանությամբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը խնդրահարույց համարեց Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը:

Այս դատական ատյաններն իրենց տրամադրության տակ չեն ունեցել համապատասխան դատական ակտերը, մինչդեռ՝ ողջ խնդիրն այն է, որ ինչպես Հոլոքոստը, այնպես էլ Հայոց ցեղասպանությունը հաստատված են դատական ակտերով, ընդ որում՝ առաջինը միջազգային դատական ակտով, իսկ երկրորդը՝ հենց թուրքական տրիբունաների 1919-21թթ. դատական ակտերով: Երկու դեպքում էլ հանցագործությունը տեղի է ունեցել մինչև գենոցիդի համար կոնվենցիայով պատասխանատվություն սահմանելը, երկու դեպքում էլ արարքը որակվել է իբրև էթնիկ բնաջնջման նպատակով կազմակերպված հանցագործություն:

Այդ դատական ակտերի առնչությամբ գիտական անհրաժեշտ խորությամբ կան բազում հետազոտություններ, որոնցից, թերևս, կառանձնացնեի երջանկահիշատակ Վահագն Դադրյանի աշխատությունները

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930