«Ազատություն». Պեկինում կայացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկու երկրների նախագահները համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել, որի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն շուրջ 20 ոլորտներում:
Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ միջազգային համակարգի պաշտպանության համար և «խորացված» համագործակցություն իրականացնել իրավապահ և անվտանգության ոլորտում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: