Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե հրավեր է ուղարկվել Հայաստանին՝ մասնակցելու Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին: ՀՀ պետական գերատեսչությունները տեղեկությունը չեն մեկնաբանել։
«Հայաստանը դեռ տեղեկատվություն չի տրամադրել ԱՊՀ երկրների III խաղերին մասնակցելու մասին», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Baku City Circuit ընկերության անվտանգության եւ գործառնությունների ղեկավար Այգուլ Աղաևան։
«Յուրաքանչյուր միջազգային միջոցառման կանոնների համաձայն՝ կան հրավիրված երկրներ, մենք հրավերներն ուղարկում ենք տարբեր երկրներ», – ասել նա։
Կարդացեք նաև
ԱՊՀ III խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը՝ «Գյանջայում, Եվլախում, Մինգեչարում, Գաբալայում, Շեքիում, Գոյգոլում և Խանքենդիում». սպասվում է, որ առնվազն 5500 մարդ կմասնակցի:
Նախատեսվում է մրցումներ կազմակերպել 23 մարզաձեւերում։
Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցելու համար մարզիկներ կհրավիրվեն ոչ միայն Անկախ պետությունների համագործակցություն երկրներից, այլեւ մի շարք այլ երկրներից։