«Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Փահալգամում ահաբեկչության կապակցությամբ.
X-ում նա գրել է. «Խորապես վշտացած եմ Փահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ: Իմ սրտանց ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով:
Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ առնվազն 28 մարդ է զոհվել Փահալգամում՝ Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Զինյալների խումբը կրակ է բացել զբոսաշրջիկների վրա
Տեղական կառավարության ղեկավար Օմար Աբդուլլան, սակայն, նշել է, որ զոհերի թվի մասին պաշտոնական ճշգրիտ տվյալներ դեռ չկան։
Deeply saddened by the heinous terrorist attack in Pahalgam. I extend my heartfelt condolences to the families of the victims. Armenia strongly condemns terrorism in all its forms.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) April 23, 2025
Our thoughts and prayers are with the friendly people of India.