Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության հետևողականությունն Արցախի հանձնումն արդարացնելու ու ցեղասպանության թեման ուրանալու առումով Հայաստանի դեմ գործելու բարենպաստ դաշտ են ձևավորում մեր դեմ տարածքային հավակնություններ դրսևորող երկրների համար. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 23,2025 11:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգում ունենալն ու միջազգային հարթությունում առաջ մղելը ոչ միայն մեր երկրի համար պատմական հիշողության և արժանապատվության խնդիր է, այլ ունի կանխարգելող, զսպող դեր Հայաստանի դեմ նոր ողբերգություններ թույլ չտալու առումով:

Թուրքիան այն երկիրն է, ով 44-օրյա պատերազմից հետո, բարձրագույն մակարդակով հպարտորեն խոսում էր հայ ժողովրդի դեմ պատերազմում իր ունեցած մեծ դերի մասին և մեզ սպառնում էր ոչնչացմամբ` հիմքում ունենալով թուրք-ադրբեջանական պահանջների կատարումը:

Փաշինյանական իշխանությունը բոլոր մակարդակներում զիջել է նախաձեռնողականությունն ու երկրի ճիշտ դիրքավորումը, Հայաստանին մտցնելով չավարտվող պարտությունների տեղապտույտների դաշտ:

Այնպես որ, իշխանության հետևողականությունն Արցախի հանձնումն արդարացնելու ու Ցեղասպանության թեման ուրանալու առումով ոչ միայն չեն կանխում մեր երկրի դեմ հնարավոր ոտնձգությունները, այլ Հայաստանի դեմ գործելու բարենպաստ դաշտ են ձևավորում մեր դեմ տարածքային հավակնություններ դրսևորող երկրների համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930