Լրահոս
Օրվա լրահոսը

Ունե՞ք աշխարհին ասելիք, թե՞ Արցախը պաշտոնապես հանձնելուց հետո եկել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պաշտոնապես ուրանալու ժամանակը. Արտակ Զաքարյան

Ապրիլ 23,2025 10:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Առաջարկում եմ նայեք այս ռեպորտաժը և հիշեք, թե ինչ կայացած ու ամուր պետականություն եք ունեցել ընդամենը 10 տարի առաջ:

Նայեք ու վերհիշեք, թե Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, 100-րդ տարելիցի կապակցությամբ ինչպես էր մոբիլիզացրել ամբողջ աշխարհը՝ Հայոց Ցեղասպանությունը կրկին դատապարտելու և ճանաչելու պահանջով:

Նայեք ու վերհիշեք, թե ինչպիսի պետության քաղաքացի էիք դուք ու ընդամենը յոթ տարում ինչպես եք կորցրել ձեր դիրքերն աշխարհում: Հիշեք, թե այս յոթ տարում ինչպես եք կորցրել ձեր հայրենիքի ամենաուժեղ հատվածը, ձեր լավագույն սերնդի մի մասին, ձեր պատմական հիշողությունների և ինքնության հետ կապը, ձեր անվտանգությունն ու ապագանն: Նայեք ու վերհիշեք, թե ինչպես էր Հայաստանն իր քաղաքական օրակարգերով ամրացրել դիրքերն աշխարհում ու համեմատեք տեսեք, թե ինչ ողբերգական ու ստորացած վիճակում է հայտնվել այսօր:

Նայեք ու համոզվեք, որ ուղիղ յոթ տարի առաջ, 2018թ. ապրիլի 23-ին, ոչ թե Սերժին ու ՀՀԿ-ին եք մերժել՝ այլ ինքներդ ձեզ, ձեր պապերին ու հայրերին, ձեր զավակներին ու թոռներին եք մերժել: Ձեր իրական անկախությունն ու անվտանգությունն եք մերժել, ձեր Արցախն եք մերժել, ձեր Սրբադասված 1,5 միլիոն Զոհերի հիշատակն եք մերժել: Ձեր հայկական ինքնությունն ու արժանապատվությունն եք մերժել, ձեր հաղթանակած բանակի մարտական ուղին եք մերժել: Եվ վերջապես ձեր բանականությունը, տրամաբանությունն ու ներազգային համերաշխությունն եք մերժել:

Լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը: Դարձել ենք առանց Արցախի, առանց երաշխավորված անվտանգության, առանց համազգային համերաշխության, առանց ազգային արժանապատվության՝ պարտված ու քաղաքականապես կողոպտված պետություն:

Ի՞նչ ունեք աշխարհին ասելու…

Ունե՞ք աշխարհին ասելիք, թե՞ Արցախը պաշտոնապես հանձնելուց հետո եկել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պաշտոնապես ուրանալու ժամանակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930