Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Թագավորության խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների և երկու պալատների խորհրդարանականները հավաքվել էին Լոնդոնի Կենոտաֆում՝ հարգանքի տուրք մատուցելու և նշելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

Ապրիլ 22,2025 23:03

Այսօր Միացյալ Թագավորության խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների և երկու պալատների խորհրդարանականները հավաքվել էին Լոնդոնի Կենոտաֆում՝ հարգանքի տուրք մատուցելու և նշելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և կոչ անելու Միացյալ Թագավորության կառավարությանը ճանաչել այն որպես ցեղասպանություն:

Արարողությունը բացվեց Միացյալ Թագավորության Հայ ազգային կոմիտեի (ANC-UK) ներկայացուցիչ Անդրե Վարդանյանի ելույթով:

Հայաստանի հարցերով միջկուսակցական խորհրդարանական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենը հանդես եկավ հուզիչ ուղերձով, որին հաջորդեցին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանի և Միացյալ Թագավորության Հայ համայնքի խորհրդի նախագահ Գարեն Արևյանի ելույթները: Ելույթներից հետո ծաղկեպսակներ դրվեցին Կենոտաֆի մոտ:

Արարողությանը մասնակցում էին Խորհրդարանի անդամներ և Լորդերի պալատի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բեն Լեյք պատգամավոր (Ուելսի կուսակցություն), Քրիս Լոու պատգամավոր (Շոտլանդիայի ազգային կուսակցություն), Սեմի Ուիլսոն պատգամավոր (Դեմոկրատական յունիոնիստական կուսակցություն), Ջեսիկա Մորդեն պատգամավոր (Լեյբորիստական կուսակցություն), Էնդրյու Ռոզինդել պատգամավոր (Պահպանողական կուսակցություն), Ջեյմս ՄաքՔլիրի պատգամավոր (Լիբերալ դեմոկրատներ), բարոնուհի Ջենի Ջոնս (Կանաչների կուսակցություն) և Ջոն Սփելար (Լորդերի պալատ):

Արարողությունից հետո Անդրե Վարդանյանը և Գարեն Արևյանը վարչապետին հանձնեցին Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման կոչով նամակ:

Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում խորհրդարանի բոլոր անդամներին և ներկա լորդերին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և դաշնակից կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր համերաշխություն ցուցաբերեցին հայ ժողովրդի հետ այս նշանակալի առիթով՝ HART-ը ներկայացնող հայր Դեյվիդ Թոմասին, Կիպրոսցիների ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ջորջ Ալեքսանդրուին, AEGIS Trust-ի փոխնախագահ և հիմնադիր, Deputy Legacy-ի տնօրեն դոկտոր Ջեյմս Սմիթին և Ջեյմս Ջոզեֆին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930