Լրահոս
Օրվա լրահոսը

Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն է

Ապրիլ 22,2025 19:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ս.թ. ապրիլի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը։ Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն ստանձնել էր Fastex-ը։

Զատկի տոնի առիթով Հայաստանի 50 հայտնի և տաղանդավոր նկարիչներ նկարազարդումներ են արել հրապարակում տեղադրված հավկիթների վրա, որոնք վերջում ստացել են տոնական օդապարիկների տեսք։

Արվեստի այս հետաքրքիր նախաձեռնությունն ուղեկցվել է նաև սիրված երաժշտական բենդերի կատարումներով։ Տոնական տրամադրությունն ապահովել են The Kindergarden, Vanakan, ինչպես նաև Miqayel Voskanyan & Friends բենդերը։

Fastex-ը և ftNFT-ն միջոցառմանը ներկայացրել են իրենց նորարարական լուծումները,  թվային և ֆիզիկական արվեստի համադրությամբ ստեղծված  ftNFT հարթակը։

Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցել Զատկի հավկիթներով մրցույթին։

Fastex-ի աջակցությունը «Զատիկ» ֆեսթին ևս մեկ անգամ  ընդգծում է ընկերության պատրաստակամությունը՝ նպաստելու մշակութային և համայնքային նախաձեռնությունների անցկացմանը և վերահաստատելու իր դերը նորարարական լուծումների զարգացման գործընթացում։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930