Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահռելի, բծախնդիր աշխատանք է կատարված». «Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով

Ապրիլ 22,2025 17:59

Newmag հրատարակչությունն ու ՀԲԸՄ-ը նախաձեռնել են Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված գիտական շաբաթ։ «Ցեղասպանագիտության շաբաթը» սկսվեց Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» գրքի շնորհանդեսով։ Գրքի գլխավոր գործընկերը ՀԲԸՄ-ն է, գործընկերը` «Հայաքվեն»։

ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանը շնորհանդեսին եկել էր Վահագն Դադրյանի անվան հուշամեդալով, որը ստացել է Լոս Անջելեսում պոլսահայ համայնքից։ Լուսինե Սահակյանն ուսումնասիրում է Դադրյանի արխիվները, աշխատել է Երուսաղեմի արխիվներում։ Փորձագետը շեշտեց, որ Դադրյանը մեծ աշխատանք է կատարել ոչ միայն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում.

«Բացի այն, որ Դադրյանը գիտական ուսումնասիրություններ է արել, նաև օտարալեզու մամուլում բազմաթիվ կարևոր հրապարակումների հեղինակ է։ Այդ հոդվածներում խոսել է ոչ միայն Օսմանյան կայսրության կատարած ոճրագործության, այլ նաև Արցախի հիմնահարցի մասին։ Դեռ 1964 թվականին նա գրել է արցախահայերի նվերաբերող հոդված, ահազանգել է այն բոլոր խնդիրները, որոնց այսօր մենք առնչվում ենք։ Իսկ ցեղասպանագիտության ուսումնասիրության ոլորտում Դադրյանն այնպիսի լուրջ նշաձող է դրել, որ այսօր էլ բոլոր մասնագետները պետք է պահենք դա»։

Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր հետ բերել էր պրոֆեսոր Դադրյանի ստորագրությամբ գիրքը։ Դեմոյանը մեծ նշանակություն է տալիս այս գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարկությանը.

«Newmag-ի այս նախաձեռնությունը ռազմավարական նշանություն ունի, որով պետք է պայքարել մեր ժողականության դեմ։ Նման գիրք գրելու համար երևի ընտանիք չպետք է ունենաս։ Ահռելի, բծախնդիր աշխատանք է կատարված։ Դա իսկապես զոհողություն է։ Եթե տանք գրքի սեղմ բնութագիրը, Դադրյանը մասնագիտությամբ լինելով մաթեմատիկոս, բժշկի նշտարով շերտ առ շերտ բացել է կատարված հանցագործությունը, տվել գնահատական ու ուղերձ։

Նախ, ցեղասպանությունը ներկայացրել է Թուրքիայի դաշնակիցների՝ Ավստրիայիու Գերմանիայի արխիվների վերլուծությամբ ու ուսումնասիրությամբ։ Այս համատեքստում ցանկացած պատմաբան հասկանում է կատարվածի անհերքելիությունը։ Գիտական լեզուն է նաև շատ կարևոր, եզրույթները, եզրաբանությունը, որը մինչ այդ Խորհրդային, սփյուռքյան շրջանակներում չկար։ Դա դարձավ հայոց ցեղասպանագիտության համար հիմք»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930