Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով

Ապրիլ 22,2025 17:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:42
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ նախագահի նստավայր և շնորհավորել նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով:

Վարչապետը Վահագն Խաչատուրյանին մաղթել է առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին Կառավարության գործունեությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար:  Վարչապետը նշել է, որ  կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս Կառավարության և նախագահի միջև խորհրդակցությունները շատ կարևոր ինստիտուցիոնալ նշանակություն ունեն և շնորհակալություն հայտնել Վահագն Խաչատուրյանին տնտեսական, արտաքին, քաղաքական և ռազմավարական նշանակության այլ հարցերում ակտիվ ներգրավվածության համար: «Համոզված եմ՝ այն օրակարգը, որը ձևակերպվել և իրականացվում է, ունի պատմական և շրջադարձային նշանակություն: Եվ իհարկե, այդ օրակարգի ձևավորման գործում Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել։ Մեծարգո պարոն նախագահ, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան տարեդարձի առիթով և արտահայտել իմ լավագույն մաղթանքները»,-ասել է վարչապետ Փաշինյանը։

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար:  Վահագն Խաչատուրյանն ընդգծել է վարչապետի, Կառավարության գործունեությունը, որն ուղղված է անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը սերտ համագործակցության, աջակցության համար և ընդգծել. «Վստահ եմ, որ մենք այս քաղաքականությամբ, մեր այս գաղափարների իրականացմամբ հաջողության ենք հասնելու: Ձեզ մաղթում եմ հաջողություն, կամք, ուժ ու եռանդ այդ գաղափարներն իրականությունը դարձնելու համար:  Համոզված եմ, որ այլ ճանապարհ Հայաստանի Հանրապետության զարգացման չի լինելու»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930