Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները՝ Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Ապրիլ 22,2025 17:23

Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան ամփոփել է Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունների արդյունքները: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ:

Տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է երկամարտի 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալով:

Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը (185+226 կգ) և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը (210+240 կգ): Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 73 կգ քաշային Գոռ Սահակյանը (153+185 կգ), 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը (158+185 կգ) և 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը (181+215 կգ): Տղամարդկանց պայքարում երկամարտի բրոնզե մեդալները նվաճել են 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը (124+151 կգ) և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը (173+203) կգ արդյունքով:

Կանանց հավաքականի անդամները Մոլդովայում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 3 արծաթե մեդալ են նվաճել: Եվրոպայի փոխչեմպիոններ են հռչակվել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (85+117 կգ), 76 կգ քաշային Աննա Ամրոյանը (100+131 կգ) և 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը (106+140 կգ):

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ԵԱ-ում հանդես է եկել Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930