Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե որևէ մեկը պարզապես հերքում է Հայոց ցեղասպանությունը կամ կասկածի տակ է դնում դրա իրողությունը՝ առանց վերոնշյալ «հրահրման» նպատակի, պատժի չի ենթարկվում. Քրիստինե Վարդանյան

Ապրիլ 22,2025 17:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հիմա էլ ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը՝ պնդելով, թե իբր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք արդեն իսկ գոյություն ունի և մեր առաջարկած օրինագիծը «անիմաստ» է։ Սա փաստերի խեղաթյուրում է։

Այո, ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն առկա է, սակայն այն պատժելի է դարձնում միայն այն դեպքերը, երբ ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։

Այսինքն, եթե որևէ մեկը պարզապես հերքում է Հայոց ցեղասպանությունը կամ կասկածի տակ է դնում դրա իրողությունը՝ առանց վերոնշյալ «հրահրման» նպատակի, պատժի չի ենթարկվում։

Ավելի պարզ՝ օրինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում, այն փոփոխության նախագծով, որն առաջարկել է «Հայաստան» խմբակցությունը նման հայտարարությունների համար նախատեսված է քրեական հետապնդում։

Սա է մեր առաջարկած փոփոխության արմատական տարբերությունը. մենք պահանջում ենք, որ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ժխտումն ու նսեմացումն ինքնին համարվի քրեական արարք, անկախ նրանից՝ դրան կից հնչում է ատելություն, թե ոչ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930