Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Ղուկասյանին վերագրված «ցուցմունքները»՝ Խոջալուի մասով, պետք է դիտարկել ոչ թե որպես ստեղծված առիթի «օգտագործում», այլ համակարգային պետական քաղաքականության մաս. Արտյոմ Տոնոյան

Ապրիլ 22,2025 16:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Ադրբեջանի հակահայկական քաղաքականություն. «ցեղասպանությունների» վերագրում 1

Ադրբեջանի հակահայկական քաղաքականության կարևոր ուղղություններից է Հայաստանի և հայության «ցեղասպան» իմիջի կերտումը, որն ունի թե արտաքին, թե ներքին նպատակներ։

Արտաքին նպատակներից է աշխարհում հայության բացասական և հատկապես «ցեղասպան» իմիջի ստեղծումը և տարածումը։

Իսկ ներքին նպատակներից է հայությանը սահմանել որպես «հիմնական թշնամի» (archenemy), «կենտրոնական սպառնալիք» և այդ «թշնամու» դեմ պայքարի առանցքի շուրջ իրականացնել այսպես կոչված «համազգային կոնսոլիդացիա» և ավարտին հասցնել ազգակերտման գործընթացը։

Շուտով այս ալիքում հրապարակվելու է 1998թ. Հեյդար Ալիևի հրամանի տեքստը՝ հաստատված խորհրդարանի կողմից, երբ մարտի 31-ը ճանաչվեց Ադրբեջանում որպես «ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր» և «համազգային սգո օր» Ադրբեջանում։

Հրամանի տեքստը կարևոր է, քանի որ այդ տեքստում կա անդրադարձ ոչ միայն 1918-1920թթ. իրադարձություններին (որտեղից է վերցվել նաև մարտի 31-ը), այլ բազմաթիվ այլ դրվագների, այդ թվում նաև Խոջալուի իրադարձություններին, որը ևս ճանաչվել է այդ հրամանով որպես «ցեղասպանություն»։

Երեկ Արկադի Ղուկասյանին վերագրված «ցուցմունքները»՝ Խոջալուի մասով, պետք է ուրեմն դիտարկել ոչ թե ստեղծված առիթի «օգտագործում» կամ «շահարկում», այլ համակարգային պետական քաղաքականության մաս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930