Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 06:50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Խ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցից դեպի Վազգեն 1-ին փողոց ընթանալիս՝ նշված փողոցի 2-րդ հասցեի մոտ (Կիևյանի էստակադայի հարևանությամբ) վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 համարի երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Նորայր Ս.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Lexus»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տրոլեյբուսի վարորդը տրոլեյբուսի հետնամասում աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ վրաերթի է ենթարկվել:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: