Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը «դեմ է» քվեարկելու Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ լրագրողի նկատմամբ միջադեպի հարցով Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նկատելով, որ իր հետ ճեպազրույց նախաձեռնած մի խումբ թղթակիցներին միացել է նաև «Tribune.am» կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ վերջինս այլ տեղ կանգնի և չխանգարի, իսկ երբ լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ այդ վերաբերմունքի առնչությամբ, պատգամավորը հորդորել է նրան «մաքրել շրթունքները»։
Հայկ Կոնջորյանը նաև վստահեցրեց՝ ՔՊ խմբակցությունը տևական ժամանակ աշխատում է ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հարցը, որտեղ կքննվեն պատգամավորների էթիկայի վերաբերյալ տարբեր հարցեր․ «Հույս ունենք, որ ընդդիմությունը ևս մեզ հետ կհամագործակցի, քանի որ նրանց ձայներն են մեզ պետք լինելու»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ