Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունից ով տենց բան է ասում, սուտասան է»․ Ալեն Սիմոնյանը՝ ծեծկռտուքի և իր սադրելու մասին

Ապրիլ 22,2025 14:44

«Ընդդիմությունից ով տենց բան է ասում, սուտասան է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի այն պնդմանը, որ Ալեն Սիմոնյանը սադրում է։

Ալեն Սիմոնյանը խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին ասաց․ «Միջադեպը սկսվել է նրանից հետո, երբ Դաշնակցության ներկայացուցիչների միջև խոսակցություն էր գնում, ինչին արձագանքեցի՝ ասացի՝ դուք իրար հետ չլուծված հարց ունե՞ք, Արծվիկ Մինասյանն ասաց՝ ես էլ կարող եմ միացնել բարձրախոսը, դրան ի պատասխան Գառնիկ Դանիելյանն ասաց՝ մի նստիր, Արծվիկ, ասացի, դե լավ, որ ասում է՝ մի նստի, մի նստի, որից հետո սկսեցին բղավել, ինչը ստացավ պատասխան, և տեղի ունեցավ ընդհարումը»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այս ամենն արվում է վաղվա միջոցառմանն ավելի շատ մասնակցություն ապահովելու համար․ «Էդ ի՞նչ պահվածք է․ գալիս, կնոպկեն սեղմում, փախնում են դահլիճից, մի հատ էլ գոռում են, մտածում են, որ մի հատ էլ պատասխան ստանան։ Էս ամենն անում են նրա համար, որ վաղվա միջոցառմանն ավելի շատ մարդ գնա, դրսից այլ Դաշնակցական ընկերներ են եկել, պետք է աշխատանք ցույց տրվի։ Որևէ կապ, բովանդակություն գոյություն չունի․ հերթական սուտն է, որը լավ է, որովհետև մարդիկ շատ վաղուց այս ամենը հասկանում են ու զզվում են ՀՅԴ-ից։ Թող շարունակեն սուտ խոսել»։

Լրագրողները փաստեցին՝ հաճախ ընդհատում եք պատգամավորներին, կանոնակարգը խախտում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «ԱԺ նախագահի պարտականությունների մեջ մտնում է նիստի բնականոն աշխատանքը ապահովելը։ Հաճախ դրա համար պետք է տարբեր ձևերով լարվածություն իջեցնես, կամ հարվածը քո վրա վերցնես։ Կարծում եմ՝ կողքից ալիքները թերթելով, որևէ այլ գործով զբաղվելով գնահատական տալը ճիշտ չէ»։ Նա նշեց․ «Որ ուզենամ ընդդիմությանը սադրել, կսադրեմ, ի՞նչ պտի ասեն, բովանդակություն չկա»։

Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ հաթաթա տվեց․ «Զգուշացնում եմ՝ չափերը չանցնեն, պատասխանը տեղում է լինելու։ Պատասխանը լինելու է ընտրության և վերաբերմունքի միջոցով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930