Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլ 22,2025 14:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևան քաղաքում՝

Ապրիլի 22-ին կեսօրից հետո, 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:

Ապրիլի 24-ի և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ին, 25-ին՝ շրջանների զգալի մասում, 24-ին, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 23-ին և 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 22-24-ին, 26-27-ին՝ 15-18մ/վ, ապրիլի 25-ին 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կնվազի 4-5աստիճանով, 24-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 30.6°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -4.4°C (1993թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 13.1°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930