Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի օր զրկվելու եք ՊՊԾ-ից, ու էն ժամանակ, եթե մեջներդ տղամարդ կա, ձեր ասածներին պատասխան կարո՞ղ եք տալ, կտեսնենք»․ Իշխան Սաղաթելյանը՝ իշխանական պատգամավորներին

Ապրիլ 22,2025 14:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այդ միջադեպից առաջ մենք հայտարարել էինք, որ ԱԺ մուտք ենք անում օրենքի նախագիծ ցեղասպանության ժխտումը, նսեմացումը քրեականացնելու համար։ Հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ առհասարակ ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ՝ որտեղ է գտնվում․ շարունակ սադրանքով է զբաղված։ Հարցին՝ այսինքն՝ Ալեն Սիմոնյա՞նն է սադրել, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Հերթական անգամ»։ Հարցին՝ իսկ Վահե Ղալումյա՞նն ինչ դերակատարություն է ունեցել, պատգմավորը պատասխանեց․ «Ընդհանրապես իր դերակատարությունը չեմ հասկանում խորհրդարանում, բացի Նիկոլի սանիկը լինելուց»։

Լրագրողները հստակեցրին՝ ընդամենը նախագիծ եք առաջարկել, որն առաջացրել է իշխանական գործընկերների վրդովմո՞ւնքը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Տպավորությունը դա էր։ Իրենց՝ այս շաբաթվա լարվածությունը, այս ուրացումը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրերին, պայմանավորված է դրանով, ու նաև նրանով, որ հասարակական, քաղաքական, հանրային արձագանք կա ցեղասպանության թեմայով։ Մենք օրենքի նախագիծը բերել ենք խորհրդարան, որ դա դառնա քննարկման առարկա։ Իրենք շարունակաբար ժխտում են, բայց տարբեր մանիպուլյացիաներով խաբում են ժողովրդին։ Հետևաբար` առաջիկա մեկ ամսվա ընթացքում հայտնի կլինի օրվա իշխող քաղաքական ուժի ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չեն քվեարկի։ Իսկ իրենք կողմ չեն քվեարկի, բնականաբար։ Բայց դա պետք է մտնի խորհրդարան»։

Փաստմանը՝ իշխանական պատգամավորները քննադատում են Դաշնակցությանը, հիշեցնում, որ երիտթուրքերի հետ են համագործակցել և այլն, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց․ «Դա բնական է։ Գոյություն ունի թուրքական խամաճիկ կառավարություն՝ ազգային, հայկական շահերից հեռացած միավոր։ Դաշնակցությունն այս իշխանության խորքային գաղափարական հակառակորդն է»։

Լրագրողների փաստմանը՝ կռվի ամենաթեժ պահին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ «այ պոռնիկներ» և հարցին՝ ո՞նց եք թույլ տալիս, Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց․ «Դրանք տղամարդկային տարրական բան էլ չունեն։ ՊՊԾ-ի զորքին հրահանգ են տալիս դռան հետևում սպասել, հենց ասենք՝ կմտնեք, մարդկանց հանձնարարություն են տալիս։ Մի օր զրկվելու եք ՊՊԾ-ից, ու էն ժամանակ, եթե մեջներդ տղամարդ կա, ասածներին պատասխան կարո՞ղ եք տալ, կտեսնենք։ Հիմա թաքնվել այս համազգեստավոր մարդկանց հետևում, տղամարդ ձևանալ, ճիշտ չէ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930