Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ուրացել եք Սիմոն Վրացյանին, ուրացել եք Քաջազնունուն եւ Խատիսյանին». Հայկ Կոնջորյանը՝ դաշնակցական պատգամավորներին

Ապրիլ 22,2025 13:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ է ներկայացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման կամ նսեմացման համար:

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առիթն օգտագործեց դաշնակցությանը հերթական անգամ քննադատելու համար:

«Հայոց Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց` 1918 թվականի հունիսի 4-ին, Դաշնակցությունը Թուրքիայի հետ կնքեց հաշտության պայմանագիր։ Պայմանագրի վերնագիրն էր՝ «Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև»։ Հայկական կողմից պայմանագիրը ստորագրել էին դաշնակցականներ Հովհաննես Քաջազնունին ու Ալեքսանդր Խատիսյանը։

Ցեղասպանությունից ընդամենը 6 տարի անց՝ 1921 թվականին, դաշնակցական, Առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը հեռագիր ուղղեց Անկարա, Ազգային Մեծ ժողովին, որտեղ ասվում էր, որ «Հայաստանը ձգտում է խաղաղ և բարեկամական հարաբերություն թուրքերի հետ»,- հիշատակեց նա:

ԱԺ ամբիոնից Հայկ Կոնջորյանը հայտարարեց. «Դուք ուրացել եք դաշնակցությանը, ուրացել եք Սիմոն Վրացյանին, դուք ուրացել եք Քաջազնունուն, ուրացել եք Խատիսյանին, հիմա հիմնավորեմ, թե ոնց եք ուրացել:

Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց դաշնակցությունը գնում է Թուրքիայի հետ պայմանագիր է կնքում հաշտության եւ բարեկամության մասին:

Փաստորեն դուք դա ուրացում չեք համարում, իսկ հիմա եկել եք 110 տարի անց պարոն Մինասյանը եւ դուք ուզում եք բերել նախագիծ՝ Ցեղասպանության ուրացումը քրեական պատասխանատվություն սահմանելու համար: Բա դուք համարում ե՞ք, որ Խատիսյանը, Քաջազնունին կամ Վրացյանը ուրացող են: Եթե Դաշնակցության ավանդույթը պահում եք, մինչեւ վերջ պահեք».-ասաց նա՝ դիմելով «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930