Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզ չի, հանգի՛ստ, դու էլ նստած մնա. ԱԺ պատգամավորները սկզբում լեզվակռիվ արեցին, հետո անցան հրմշտոցի

Ապրիլ 22,2025 12:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ է ներկայացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության ուրացման կամ նսեմացման համար: Երբ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը մոտեցավ ամբիոնին, մի պահ ԱԺ-ում իրավիճակը լարվեց:

Լեզվակռիվ սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջեւ: Ալեն Սիմոնյանը սկսեց հեգնել դաշնակցականներին:

Սիմոնյան. – Ակնհայտ ներքին վեճ ունեք դուք: Դե դուք ձեր մեջ ներքին վեճ ունեք, դաշնակցականներով, «Հայաստան» դաշինքի մնացած անդամներն էլ պլեն են ընկել էս խոսակցությանը:

Մինասյան. – Կա՛մ միկրոֆոնը միացրեք մենք էլ խոսենք, կա՛մ դադարեցրեք մեկնաբանությունները:

Սիմոնյան. – Չէ, չեք կարա, չեք կարա: Է տեղից անընդհատ խոսում եք, տեղից անընդհատ խոսում եք, տեղից անընդհատ խոսում եք, ի՞նչ ա ըլնում որ:

Մինասյան. – Ձեր արածի իմաստը ո՞րն ա:

Սիմոնյան. – Նստեք, նստեք, նստեք … կանգնի, դու էլ նստած մնա … նախ, դու-ով խոսա, երիտասարդ, երիտասարդ, լսի, երիտասարդ, դու-ով խոսա, լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, նստի տեղդ, հանգստացի, հանգստացի…

Պատգամավորները տեղերից վեր կացան ու բանավեճը բառայինից փոխվեց գործողությունների, պատգամավորներից ոմանք փորձեցին երկու կողմերին էլ հանդարտեցնել, «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հրմշտոցին մասնակցած պատգամավորներից մեկը ՔՊ-ական Վահե Ղալումյանն էր:

Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել ուղիղ եթերը եւ հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930