Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերիք է խոսես», «Ասացի՝ ձենդ կտրի»․ Զարուհի Փոստանջյանը եւ ՔՊ-ական ավագանիները վիճեցին

Ապրիլ 22,2025 11:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Էս մարդիկ, իրենց «գաստրոլներով» հայաթափեցին Արցախը, հանձնեցին Արցախը, ուղղակի մտել են երեւանցիների գրպանը, որովհետեւ մինչեւ հիմա անպատժելի են։ Իրեն «վոժդ» հռչակած էդ «գաստրալյորներից» մեկը, էն որ գոռում էր, ասում էր՝ վնգստում են․․․ հիմա եկել՝ այստեղ են վնգստում»,- Երեւանի ավագանու նիստում՝ դիմելով իշխանությանը, ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ինչից հետո լեզվակռիվ սկսվեց ավագանու իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ։

«Հերիք է խոսես»,-դահլիճից արձագանքեց ավագանու «Քաղաքացիական պայմանագրի» անդամներից մեկը։

«Ասացի՝ ձենդ կտրի»,- հակադարձեց Զարուհի Փոստանջյանը՝ շարունակելով․ «Երկու տիկիններ՝ Ծովինար (ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյան.-խմբ.) եւ Սրբուհի (արդարադատության նախարար Սրբուհի Գալյան.-խմբ), բանտերը պատրաստեք, շուտով այս մասսան, որն այս թալանն է կազմակերպել, տեղափոխվելու են այդտեղ։ Շուտով Գյումրին տեղափոխվելու է Երեւան»։

Նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն արձագանքեց․ «Տիկին Փոստանջյան, առանց ձեզ շատ տխուր էր, լավ է, որ գալիս եք, մասնակցում եք»։

«Շուտով նստելու եք»,- շարունակեց Զարուհի Փոստանջյանը։

«Դրա համար ասում եմ՝ եկեք մի քիչ ուրախանանք, որովհետեւ շուտով տխրելու ենք»,- հեգնեց Արմեն Փամբուխչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930