Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաստիացնում եմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն որևէ մարմնից և որևէ անձից կախվածություն չունի»․ Արթուր Նահապետյան

Ապրիլ 22,2025 11:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2024-ի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 175 հանրային ծառայող։ Առողջապահության նախարարի տեղակալ, պետգույքի կառավարման վարչության պետ, ՊՆ 27 աշխատակիցներ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, կորպուսի հրամանատար, զորամասի հրամանատար, գումարտակի հրամանատար, վաշտի հրամանատար և այլք, ԱԱԾ աշխատակից, արդարադատության նախարարության 4 աշխատակիցներ, ՆԳՆ ոստիկանության 44 աշխատակիցներ, որից 28-ը եղել են պարեկներ, քաղաքաշինության տեսչական մարմնի աշխատակիցներ և այլք»,- Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդում՝ հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը փաստեց՝ զեկույցում ինը դրվագում մանրամասնորեն անուններ են ներկայացվում և հարցրեց՝ արդյոք անմեղության կանխավարկածի խախտո՞ւմ չէ, երբ մարդկանց անուններ են նշվում և ասաց․ «Եթե վաղը դատարանով էս մեղադրանքները չհաստատվեն, այս մարդկանց անունները սենց հրապարակային խորհրդարանում հնչեցնելու դեպքում պատրաստ կլինի՞ Հակակոռուպցիոն կոմիտեն ներողություն խնդրել այդ մարդկանցից։ Խնդիրը դեպքի, հանցագործության նկարագրությունն է, այլ ոչ թե անձանց անվանարկելը»։

Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Նշված բոլոր վարույթներն ավարտված են, հանձնվել են դատարան, իսկ Դատալեքս տեղեկատվական համակարգում այս անձանց մեղադրանքը հակիրճ նկարագրվում է, ու հրապարակային դատալսումներ են անցնում։ Այս դեպքում անմեղության կանխավարկածի խախտում չունենք»։

Արծվիկ Մինասյանը նաև նկատեց՝ զեկույցից տպավորությունը նա է, որ ոստիկանության այն աշխատակիցները, որոնք հատկապես աչքի են ընկնում դաժան վերաբերմունքով քաղաքացիների ու իշխանության ընդդիմախոսների նկատմամբ, զեկույցում չի երևում որևէ տվյալ կամ օրինակ՝ անձինք, որոնք անցնում են քրեական վարույթներով, որոնց ներկայացված է մեղադրանք, առնչություն ունե՞ն նրանց կողմից բռնությունների գործադրման հետ։ Արթուր Նահապետյանն արձագանքեց․ «Խոշտանգումների վերաբերյալ վարույթներով նախաքննության կատարումը վերապահված է ոչ Հակակոռուպցիոն կոմիտեին, այլ Քննչական կոմիտեին»։

Արծվիկ Մինասյանը նաև հարցրեց՝ որքա՞ն եք գնահատում Հակակոռուպցիոն կոմիտեի կախվածության և միջամտության աստիճանը գործադիրից։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն այս առիթով նշեց․ «Ես հավաստիացնում եմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն որևէ մարմնից և որևէ անձից կախվածություն չունի։ Այն ունի կախվածություն բացառապես ՀՀ Սահմանադրությունից և օրենքներից»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930