Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 22,2025 11:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրեր առաջ, 2023 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքով նահատակվածների հարազատները բաց նամակով դիմել էին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին` պահանջելով հրապարակային արձագանքել արցախցիների ու Արցախի պաշտպանության համար նահատակվածների մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցվող վիրավորական և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին:

Կամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել, դրանով իսկ ցույց տալով, որ նախ չի կարողանում իր մեջ հաղթահարել ներքին վախերը և սեփական պաշտպանությունը վեր է դասում ամեն ինչից:

Պատերազմի ժամանակ զորքին պաշտպանության անցնելու հրաման տվող անձն ավելի է կարևորում իր կոմֆորտն ու ՀՀ իշխանությանը սիրաշահելը, քան իր հետ երկար տարիներ ՊԲ-ում ծառայած, կամավորագրված, ուժային տարբեր կառույցների կազմում Արցախի պաշտպանությունն ապահոված հերոսների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը:

Պատահական է՞ արդյոք նմաններին իրենց կողքին պահելու փաշինյանական իշխանությունը ցանկությունը: Ո´չ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930