Գլխավոր դատախազն օրերս Ազգային ժողովում պետք է ներկայացնի հանցագործության մասին վիճակագրական թվեր։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ հանցագործությունները ներկայացված են ըստ դեպքերի ծանրության։
Այսպիսով՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք, որը 2023 թվականի համեմատ նվազել է 434 հազար դեպքով կամ 1.1%-ով։ 2023 թվականին գրանցվել է 40.666 դեպք, 2024 թվականի դեպքերից 18.397-ը գրանցվել է (2023 թվականին՝ 20.231 դեպք) Երեւան քաղաքում:
2024 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործությունների աճ: Այս մասին հայտնում է Դատախազությունը։ Միաժամանակ նվազել են միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների դեպքերը:
Առանձնապես ծանր հանցագործությունների 2100 դեպքերից 1502-ը հանկարծամահությունների դեպքերն են։ Հարկ է նշել, որ 2023 թվականին առանձնապես ծանր հանցագործություններից գրանցված 1678 հանկարծամահությունների դեպքերը կազմել են 1132: Այլ խոսքով, եթե առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը ներկայացվեն առանց հանկարծամահությունների թվերի, ապա կարող ենք փաստել, որ 2024 թվականին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 598 դեպք՝ նախորդ տարվա 546-ի դիմաց։ Կրկին աճ է գրանցվել։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։