Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր համաժողովը զրո արժեք ունի, եթե ՀՀ-ն հրաժարվում է մեր իրավունքների պաշտպանության, ռասիստական հայատյաց հիմքով կատարված հանցագործությունների համար արդարության հաստատման ու մեր իրավունքների պաշտպանության միջազգային արդարադատության գործիքակազմից. Արաքս Մելքոնյան

Ապրիլ 21,2025 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:54
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանի գրառումը.

Այսօր Երևանում կայացել է բարձրաստիճան համաժողով «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով։ Լուրջ դեմքով քննարկում էր, որոշ ելույթներ հրապարակային էին, որոնք իրապես ՀՀ արդարադատության լրջագույն հարցեր էին բարձրացնում։

Բայց ձեր այս խորագրով համաժողովը զրո արժեք ունի, կեղծ է, եթե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է մեր իրավունքների պաշտպանության, ռասիստական հայատյաց հիմքով կատարված հանցագործությունների համար արդարության հաստատման ու մեր իրավունքների պաշտպանության միջազգային արդարադատության գործիքակազմից։

Ներպետական արդարադատության համակարգի հարցերի քննարկումները, ռեֆորմները անարդյունավետ են լինելու, եթե մենք որպես սոցիում դատապարտված ենք լինելու ապրել մեր տեսակի, մեր ազգի, մեր ինքնության դեմ կատարված հանցանքների համար անպատժելիության պայմաններում, դրանից բխող անվտանգության ռիսկերով, որը հենց մեր երկիրն է ապահովում։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930