Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ

Ապրիլ 21,2025 23:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 21-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման՝ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու կողմից կազմակերպվող ավանդական պատարագին:

Հայկական ծիսակարգով կազմակերպված պատարագը մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանի նախագահությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսիայի Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանի, Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, Փարիզի քորեպիսկոպոս Էմանուել Տուայի,  ինչպես նաև՝ քույր եկեղեցիների քահանաների մասնակցությամբ:

Ոգեկոչման պատարագին ներկա էին Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ֆրանսիացի հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև՝ ֆրանսահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու հետևորդներ, ֆրանսիացի հարյուրավոր հավատավորներ:

 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930