Լրահոս
Օրվա լրահոսը

Խնածախում վնասվել են բնակիչներից մեկի տան տանիքին տեղադրված ջրատաքացման համար նախատեսված արևային վահանակները

Ապրիլ 21,2025 23:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝  Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային դատական ատյաններ ներկայացնելու ենթակա կոնկրետ դիմումներ:

Ինչպես նախկինում, այս անգամ ևս հաստատվել է, որ Տեղ, Խնածախ, Խոզնավար, Արավուս, Ներքին Հանդ, Ճակատեն և այլ գյուղերի բնակիչները զրկված են արոտավայրերից, վարելահողերից, խոտհարքներից, բերքատու այգիներից, քանի որ դրանց մեծ մասը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո։

Գրեթե վերացել կամ խիստ նվազել է անասնապահությունը և խոզաբուծությունը, իսկ նախկինում եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող այգիները դարձել են թե՛ անհասանելի, թե՛ մարդկանց կյանքի համար վտանգավոր (օրինակ` Տեղ, Արավուս, Ներքին Հանդ և այլն)։

Հայտնի է դարձել նաև, որ վերջին շրջանում` ամեն գիշեր, որպես կանոն, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 6:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ:

Այցից անմիջապես առաջ կրակոցներից մեկի ժամանակ Խնածախում վնասվել են բնակիչներից մեկի տան տանիքին տեղադրված ջրատաքացման համար նախատեսված արևային վահանակները:

 

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930