Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորը հիշեց Վարդան Ղուկասյանին, Անահիտ Մանասյանը՝ Տիգրան Ավինյանին

Ապրիլ 21,2025 20:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:58
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրականում շատ դեպքերում մեր պաշտոնատար անձինք չեն էլ պատկերացնում, որ իրենց խոսքը իրավաչափ չէ, իրենց տարածած խոսքը կարող է խտրական լինել»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանի հարցին ի պատասխան ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը։

ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Գյումրիում, ցավոք, մի քաղաքական գործիչ հնարավորություն ունի ամենօրյա ռեժիմով խոսելու։ Իր իրավունքն է, բայց իր խոսքն իրականում ենթամշակույթ տարածելու մասին է։ Խոսքս Վարդան Ղուկասյանի մասին է։ Քանի անգամ ինստիտուցիոնալ խոսք, անհարգալից խոսք է տարածել ընդհանրապես կանանց նկատմամբ։ Կոնկրետ կնոջ մասին չէ խոսքը, նաև լրագրողների հանդեպ։ Էլի ամբողջական պետք է դիտարկել։ Քրեական ենթամշակույթի մասին է, երբ մարդը խոսում է քրեական ենթամշակույթից՝ դա մեծարելով, հարգանքի արժանացնելով, այդ ընթացքում օգտագործելով տերմիններ՝ «պետության հետ աշխատող ստուկաչներ»։

Կա կրոնական խտրականություն․ հոգևորականի շուրթերից արդեն հնչում է գնդակահարության մասին խոսք․ սրանք բոլորը ենթամշակույթներ են, որոնք, եթե հնչում են մեծ հեղինակություն ունեցող անձանց շուրթերից, դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ հանրության շրջանում։ Կուզեի այս մասով Ձեր ուշադրությունը հրավիրել»։

Անահիտ Մանասյանն ասաց․ «Հիմա շատ կառուցողական եղանակով ուղղակի ասում եմ՝ այսպիսի խոսքը խտրական է անկասկած։ Նույնն ասել եմ նաև Երևանի քաղաքապետի պարագայում, երբ կոնկրետ ազգային փոքրամասնության հետ կապված խոսք էր հնչեցվել։

Ես հատուկ ասել եմ՝ նույնիսկ, եթե անձը չունի նպատակ կոնկրետ ազգային փոքրամասնության խմբին վիրավորելու, միևնույն է, խոսքը դառնում է խտրական խոսք՝ նկատի ունենալով մեր միջավայրը։ Բոլոր պաշտոնատար անձանց խնդրում եմ, պահանջում եմ, որ երբևէ չօգտագործեն նման խոսք, որովհետև նույնիսկ, եթե այդ խոսքը չի հասնում քրեական պատասխանատվության ենթակա խոսքի ծավալի, այն նորմալ չէ առնվազն պաշտոնատար անձանց էթիկայի ու վարքագծի նորմերի պահպանման տեսանկյունից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930