Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԸ-ն իրացրել 49 միլիոն դրամի անդեզիտաբազալտի հանույթ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս

Ապրիլ 21,2025 17:49

Քրեական ոստիկանության կազմավերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 64-ամյա տնօրենը 2023 թվականի հունվարից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, կազմակերպել և իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում:

Պարզվել է, որ ընկերությունն ունեցել է միայն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Աշտարակի խճուղում գտնվող 3,1 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, այնինչ հարակից շուրջ 5 և 13 հեկտար հողատարածքներում, որոնք համապատասխանաբար` համայնքի և մի քաղաքացու սեփականությունն են, նույնպես արդյունահանել է շուրջ 13 հազար խորանարդ մետր անդեզիտաբազալտ, այն տեղափոխել համայնքային հողատարածքում գտնվող տեսակավորման կետ և իրացրել 49 միլիոն դրամի հանույթ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի երեք հոդվածի` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930