Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իր երեխային զորամասում էդ ամեն ինչը տալիս են, ինչո՞ւ պետք է նա այդ ամենը գնի». Էդգար Ղազարյան

Ապրիլ 21,2025 17:25

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ներկայիս իշխանության՝ նախկինների թալանի մասին չդադարող հայտարարություններին՝ հակադարձեց մեր օրերում տեղի ունեցող առնվազն նույն մակարդակ ունեցող թալանի օրինակով, մասնավորապես, բանակում։

«Ամեն թաղամասում կան զինվորական հագուստի մի քանի խանութներ։ Զինվորական հագուստի խանութներ կան Հայաստանի բոլոր քաղաքներում, հատկապես, որտեղ կան զորամասեր։ Այսինքն, հնարավոր չի մի քաղաքում, ասենք, Սիսիանում, լինի զորամաս, բայց հագուստի խանութ չլինի։ Հիմա ցանկացած մարդ կարող է գնալ այդ հագուստի խանութ եւ տեսնել ինչ են վաճառում։ Այնտեղ վաճառում են «նասկի, մայկա, տրուսիկ», օճառ, զինվորական տարբերանշաններ, զինվորական համազգեստ…

Ավելին, ամառային զորակոչը սկսվելով՝ այս խանութներից մեկը՝ պայմանական «Զամպալիտ» անունով խանութը, գրելու է, որ առաջարկում է ամառային զորակոչի համար զեղչեր՝ զինվորի հիգիենիկ պարագաների փաթեթ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, տուալետի թուղթ, սանրվելու պարագաներ, զինվորական համազգեստներ։ Հիմա հարց. ո՞վ է դա առնում։ Բնականաբար, զինվորի ծնողը։ Հետեւաբար, եթե իր երեխային զորամասում էդ ամեն ինչը տալիս են, ինչո՞ւ պետք է նա այդ ամենը գնի։ Պարզ է, որ առնում է, որովհետեւ սրտացավ ծնող է։ Զինվորին մի հատ համազգեստ տալիս են, չէ՞: Հիմա այդքան ծնող ինձ լսում է։ Պետությունն իր զինվոր զավակին տվել է մի համազգեստ։ Մի շաբաթ, 10 օր հագնելուց հետո դա պե՞տք է լվացվի։ Այդ ժամանակ զինվորը ի՞նչ պիտի հագնի։ Երկրորդ համազգեստը, որը պետությունը զինվորին չի տալիս։ Երկրորդ համազգեստը զինվորին տալիս է ծնողը։ Սա ներկայիս իրենց բանակն է։

Ու այս պարագայում ՔՊ-ի բոլոր պատգամավորները, իրենց եկամուտների հայտարարագրի համաձայն Երեւանի նորակառույց թաղամասերում գնել են տներ, առանձնատներ։ Դա նրանից է, որ իր հարստությունն է կապիտալիզացիայի, կուտակում»,-ասաց Էդգար Ղազարյանը։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930