Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են

Ապրիլ 21,2025 15:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Fastex-ը և Yohealth-ը տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորներն են։ Հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը 15 տարի դադարից հետո կրկին վերադարձել է Հայաստան։ Առաջնության խաղերն անցկացվել են ապրիլի 13-19-ը Գեղասահքի և հոկեյի դպրոցի սահադահլիճում։ Վադիմ Գուսկովի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում հոկեյի լիգայի ակումբներից ընդգրկվել է 21 մարզիկ։

Ապրիլի 13-ին տեղի է ունեցել միջոցառման բացման արարողությունը, ինչին հաջորդել է դրոշների շքերթը։ Առաջնության պաշտոնական թալիսմանի՝ հայկական գամփռի գլխավորությամբ սահադաշտ են դուրս բերվել առաջնության մասնակից երկրների՝ Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի դրոշները:

Առաջին տուրում Ուզբեկստանի հավաքականը 13:3 հաշվով առավելության է հասել Քուվեյթի հավաքականի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով հաղթել է Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը: Հայաստանի հավաքականն իր երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել է՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ է տարել՝ 2։0 հաշվով։

Ապրիլի 16-ին Քուվեյթի հետ կայացած խաղի ավելացված ժամանակում քուվեյթցիները հաղթել են 5:4 հաշվով: Հայաստանի հավաքականը կրել է իր առաջին պարտությունը։

Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտային իրադարձություններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930