Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 21-ին, դանակահարություն է եղել ու կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում դանակահարություն է եղել, որից հետո հնչել են կրակոցներ և կա վիրավոր:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 1 կրակված և 2 չկրակված պարկուճ. կրակվածը հայտնաբերել են նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի վերելակի մոտ, նշված մուտքի աստիճանների ճաղավանդակի վրա հայտնաբերել են նաև արնանման հետքեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Ոստիկանները պարզում են՝ արդյոք վիրավորը դանակահարության, թե՞ կրակոցի արդյունքում է տուժել:
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի, նաև դեպքի մասնակիցների ինքնությունը, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: