Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի իրավապաշտպանները զարմացել են՝ ինչու ՀՀ կառավարությունը միջազգային հարթակներում չի արծարծում արցախցիների խնդիրները

Ապրիլ 21,2025 14:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազատության հրապարակում գերմանացի իրավապաշտպաններն այսօր այցելել են արցախցիներին, ծանոթացել նրանց խնդիրներին:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը հանդիպումից հետո լրագրողներին որոշ մանրամասներ ներկայացրեց. «Մեզ համար հասկանալի էր՝ ինչու նրանք այդքան ինֆորմացված չեն: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ քաղաքական կուրսը չի ներկայացնում արցախցիների խնդիրները միջազգային հարթակներում: Խոսել ենք արցախցիների խնդիրների մասին, հատուկ դեպքեր ենք ներկայացրել: Օրինակ՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած խոշտանգումների մասին, որ միջազգային հարթակներում բարձրացնեն բոլոր խնդիրները: Խոսել ենք հավաքական վերադարձի մասին: Նրանք հետաքրքրվել են՝ ինչու ՀՀ այսօրվա վարչապետը, կառավարությունը միջազգային հարթակներում չի բարձրացնում արցախցիների խնդիրները: Նույնիսկ անհարմար էր մեզ համար, չգիտեինք՝ ինչ ասել, երբ որ եվրոպացիները հետաքրքրվում են մեր խնդիրներով: Լավ քննարկումներ ենք ունեցել, կարեւոր էր մեզ համար, որ եւս մի հարթակում կներկայացնեն բոլոր խնդիրները»:

Հիշեցնենք, որ մարտի 29-ի հանրահավաքից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը վրան է տեղադրել, գործում է շտաբ, որտեղ տարբեր հանդիպումներ են կայանում: Գերմանացի իրավապաշտպանների հետ հանդիպումը այդ հանդիպումների շրջանակից էր: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930