Լրահոս
Օրվա լրահոսը

Թադեւոս Ավետիսյան. Հայտարարագրման խնդրահարույց համակարգի ժամկետներն են երկարացվում՝ լուծումների փոխարեն

Ապրիլ 21,2025 14:29

«Հիշեցնում եմ՝ եթե նախագիծը չի ընդունվում, դուք պիտի հայտարարագիր ներկայացնեք մինչև մայիսի 1-ը, եթե ընդունվում է, պետք է ներկայացնեք մինչև նոյեմբերի 1-ը։ Կոչ եմ անում «կողմ» քվեարկել»,-ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քվեարկությունից առաջ հայտարարեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

Նախագիծն ընդունվեց ձայների՝ 63 «կողմ», 0 «դեմ» հարաբերակցությամբ։ Ընդդիմությունը չմասնակցեց այս քվեարկությանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մինչ հարցի քվեարկությունը նկատեց․ «Այս նախագծով այս խնդրահարույց համակարգի ժամկետներն են երկարացվում՝ լուծումների փոխարեն։ Որևէ իրական խնդիր, որը գոյություն ունի արդեն երկու տարի, որոնց մասին բարձրաձայնում ենք, խնդիրներ, որոնք այս տարեսկզբից գոյություն ունեն, դրանց լուծման փոխարեն՝ նորից բերում են ևս մի քանի ամիս երկարացնում են։ Նման երկարացումներով այդ խնդիրները չեն լուծվելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930