«Երբ Թուրքիայի նախագահը գալիս էր ՀՀ-Թուրքիա ֆուտբոլային խաղը նայելու, ինչո՞ւ էիք Ծիծեռնակաբերդի լույսերն անջատում, ինչի՞ էիք հավաքականի մարզաշապիկի վրայից Արարատի պատկերը հանում։ Դուք եք դա արել, ուրացել եք։ Ինչի՞ եք ուրացել, ինչո՞ւ եք դուք անցյալից հրաժարվում։ Հիմա էլ եկել անցյալից և ուրացումից եք խոսում»,-ի պատասխան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին՝ հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն այդ ժամանակ բողոքի ցույցեր է արել՝ Կոնջորյանի հիշատակած իրադարձություններին ի պատասխան:
Այնուհետև Կոնջորյանը հավելեց՝ եթե դուք Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը համարում եք դավաճանություն, ուրեմն դուք Խատիսյանին, Քաջազնունուն, Վրացյանին համարում եք դավաճան։
Կարդացեք նաև
Գեղամ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան շարժման հետ կապված հայտարարությունների առիթով իր ելույթում անդրադարձին, Հայկ Կոնջորյանն այսպես պատասխանեց․ «Գեղամ Մանուկյանն ասում է՝ Ղարաբաղյան շարժումը պայքար էր պետականության ամրապնդման համար։ Այս հայտարարությունից բխում է, որ Ղարաբաղյան շարժման հետևանքով ՀՀ պետականությունը պետք է ամրապնդվեր։ 1994-ի զինադադարից հետո երկու տարի անց ՀՀ-ում սկսվեց ընտրակեղծարարության մեխանիզմը, ՀՀ-ում տեղի ունեցավ հեղաշրջում։ Հաղթանակից հետո պետք է լիներ հանրային համերաշխություն, դուք գլխատել եք պետությունը։ Հաղթանակից հետո ազգային հարստությունը մսխել եք: Հաղթանակից հետո ձեր երեք նախագահների օրոք ՀՀ-ից մեկ միլիոն մարդ է հեռացել անվերադարձ։ Ղարաբաղյան շարժման տրամաբանական հետևանքը դա է եղել։ Եթե ղարաբաղյան շարժման հետևանքը պետք է լիներ պետության ամրապնդումը, դուք ի՞նչ եք արել այդ պետականության հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ