Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկում ենք անում, թե ինչ ձեւաչափով ենք ներկայանալու դատախազություն»․ Սամվել Շահրամանյանը դռնփակ հանդիպման է հրավիրել արցախցիներին

Ապրիլ 21,2025 12:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Երեւանում Արցախի ներկայացուցչությունում դռնփակ հանդիպում է ունենում արցախցիների խմբի հետ։

Ապրիլի 18-ին արցախցիները՝ արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի գլխավորությամբ, հավաքվել էին Երեւանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով,  որպեսզի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իրենց պատասխան տա արցախցիներից թալանված գումարների վերադարձի վերաբերյալ, գնա Գլխավոր դատախազություն եւ ճշտի, թե ինչո՞ւ չեն արագացնում հարուցված քրեական գործի քննությունը։

Սամվել Շահրամանյանն ասել էր,  որ ինքն էլ է շահագրգռված, որպեսզի Արցախի Ներդրումային հիմնադրամի վերաբերյալ գործը շուտ բացահայտվի։ Նա հիշեցրել էր, որ 2023 թվականի նոյեմբերին 8-ին ինքն անձամբ է ՀՀ գլխավոր դատախազին դիմել է համապատասխան գրությամբ՝ խնդրելով ձեռնարկել գործուն քայլեր ու դրանց տալ իրավական գնահատական։

Շահրամանյանը նաեւ խոստացել էր, որ այսօր կընդունի արցախցիներին ու նրանց հետ կքննարկի հետագա անելիքները։

«Խումբ ենք ձևավորել եւ այսօր հանդիպում ենք նախագահի հետ։ Քննարկում ենք անում, թե ինչ ձեւաչափով ենք ներկայանալու դատախազություն»,- նախքան քննարկման մեկնարկը՝ լրագրողներին ասաց արցախցի Նահապետ Սարգսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930