Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը

Ապրիլ 21,2025 12:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնում է Vatican News-ը։

Հռոմի պապը հոգին ավանդել է այսօր առավոտյան։

Նա 88 տարեկան էր։

«Այսօր` երկուշաբթի 21 ապրիլ 2025-ի առաւօտեան կանուխ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը Տոմուս Սանթա Մարթայի իր բնակարանին մէջ հոգին աւանդեց առ Հայր։ Լուրը ուղիղ եթերով, Տոմուս Սանթա Մարթայէն հաղորդեց Կարդինալ Ժոզէֆ Ֆարրելը` Աշխարհականներու, Ընտանիքի եւ Կեանքի վերատեսչութեան վերատեսուչը ու Հռոմի Եկեղեցւոյ «Քամերլենկոն» այսինքն Ան կարդինալը, որ Քահանայապետին մահուընէ ետքը կը ստանձնէ առաքելական պալատի մատակարարումը ու կարդինալական պապընտիր ժողովի (Քոնքլաւ) անվտանգութեան ու կարգ կանոնին վրայ հսկողութիւնը», – հայտնում է Vatican News-ը։

««Եղբայրներ եւ քոյրեր, մեծ ցաւով է որ կը յայտարարեմ մեր սիրելի Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին մահը»,- ըսաւ ի խօսքին սկիզբը Կարդինալ Ֆարրելը։

Այսօր առաւօտեան ժամը 7:35 անց, Հռոմի Եպիսկոպոս, Ֆրանչիսկոսը, վերադարձաւ Հօր տունը։ Անոր համայն կեանքը նուիրուեցաւ Տիրոջ ու Անոր Եկեղեցւոյ ծառայութեան։

Մեզի սորվեցուց հաւատարմութեամբ ապրիլ Աւետարանի արժէքները, քաջութիւն ու տիեզերական սէր, յատկապէս աւելիով աղքատներուն ու բացառուածներուն նկատմամբ։

Մեր ամենախոր երախտագիտութեամբ Անոր Տէր Յիսուսի իսկական աշակերտի օրինակին համար, Ֆրանչիսկոս Պապին հոգին կը վստահինք Միակ ու Երրեակ Աստուծոյ ողորմած անհուն սիրոյն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930