Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոհերի անուն են տալիս, նենց եք ժպտում, ամոթ է, էլի, ցինիզմն էլ իր չափ ու սահմանն ունի»․ Ալեն Սիմոնյանը՝ Քրիստինե Վարդանյանին

Ապրիլ 21,2025 12:06

ՀՀ ԱԺ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթից հետո, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին, հեգնանքով նկատողություն արեց․ «Տիկին Վարդանյան, ես անկեղծ չեմ հասկանում, ո՞նց կարելի է, երբ մարդն ԱԺ ամբիոնից զոհված մարդկանց անուններ է տալիս, սենց ժպիտը դեմքին նստել ու վայելել, որ այս օրը Վազգեն Սարգսյանն է սպանվել, Խորխոռունին է սպանվել։ Նենց եք ժպտում, զարմացած եմ․ այդ ծիծաղն ու ժպիտը զոհերի անունները տալու հետ կապված՝ ամոթ է, էլի, ցինիզմն էլ իր չափն ու սահմանն ունի»։

Նշենք, որ մինչ այդ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ ամբիոնից որպես նախորդ իշխանության զոհեր հնչեցնում էր անուններ, որոնց մեջ էր, ասենք, իր առանձնասենյակում գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին սպանած ու հետո ինքնասպան եղած դատախազ Արամ Կարապետյանի անունը: Հենրիկ Խաչատրյանի անունը նույնպես այդ ցանկում էր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930