Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում

Ապրիլ 21,2025 11:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 18-20-ը Յունիբանկը մասնակցեց Leasing EXPO/Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին: Այդ օրերին՝ որպես հատուկ առաջարկ, բանկն իր տաղավարում անհատ ձեռնարկատերերին առաջարկում էր մինչև 10 միլիոն դրամ բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում: Հաշվի առնելով առաջարկի նկատմամբ ցուցահանդեսի այցելուների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը՝ բանկը որոշում կայացրեց շարունակել էքսպրես լիզինգի նախահաստատումը հաշված րոպեների ընթացքում։ Արագ և հարմարավետ սպասարկման համար Յունիբանկը բիզնես հաճախորդներին առաջարկում է դիմել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված՝ մասնագիտացված մասնաճյուղեր։

«Յունիբանկը ակտիվ զարգացնում է բիզնես լիզինգը՝ առաջարկելով շահավետ պայմաններ: Նախորդ տարվա համեմատ՝ լիզինգի մեր պորտֆելը կրկնապատկվել է: Մեր մասնագիտացված բիզնես մասնաճյուղերում հաճախորդները ստանում են անհրաժեշտ խորհրդատվություն և հենց իրենց գործունեությանն առավելագույնս համապատասխանող պայմաններ», – նշեց Յունիբանկի ծրագրային վարկավորման վարչության պետ Էմմա Հարությունյանը:

Յունիբանկն առաջարկում է վերազինել բիզնեսը նոր սարքավորումներով և տեխնիկայով՝ լիզինգի հետևյալ պայմաններով.

  • Տոկոսադրույքը՝ սկսած 0%-ից
  • Կանխավճարը՝ սկսած 0%-ից
  • Գրավի բացակայություն
  • Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ մինչև 6 ամիս
  • Մատակարարի ընտրության հնարավորություն
  • Ժամկետից շուտ մարման հնարավորություն՝ առանց տույժերի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930