Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Ադրբեջանի պետական հեռուստաընկերություններն ու մեդիան այս օրերին աշխատում են պատերազմի ռեժիմին հատուկ ոճով։
Ադրբեջանում հեռարձակվող AzTV պետական հեռուստաընկերության երեկվա ռեպորտաժներից մեկում անդրադարձ է եղել ՀՀ սահմաններին ԵԿՄ (Երկրապահ) ուժերի տեղակայման թեմային և այդ համատեքստում ԵԿՄ-ն անվանվել է ահաբեկչական խմբավորում։
Այսօր առավոտյան արդեն Musavat.com լրատվական կայքում այդ տեսահոլովակը հրապարակվել է այսպիսի տեքստով. «Հայերը պայմանական սահմանին ահաբեկիչներ են տեղակայում։ Միթե՞ «Խաղաղության» ուղերձով պատերազմի են պատրաստվում»։
Կարդացեք նաև
Ի՞նչ կարող է սա նշանակել։